Սիրիացիները քարկոծել և ապա նաև գնդակոծել են ՄԱԿ-ի դիտորդներին
ՄԱԿ-ի դիտորդները չեն կարողացել մուտք գործել Լաթաքիայի մոտ գտնվող Էլ-Հաֆֆա քաղաք, քանի որ շարասյունը կանգնեցվել է կատաղած ամբոխի կողմից, որոնք շրջապատել են ավտոմեքենաները: ՄԱԿ-ի գլխավեր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեի խոսքով. «ամբոխը, որը այդ շրջանի բնակիչներից էր բաղկացած, ՄԱԿ-ի ավտոմեքենաների ուղղությամբ սկսել է քարեր և երկաթյա ձողեր նետել», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Երբ ավտոշարասյունը հետ ճանապարհ է բռնել և ուղևորվել է դեպի Իդլիբ, այնտեղ փորձել են գնդակոծել ՄԱԿ-ի դիտորդներին:
Ներկայում բոլոր դիտորդները վերադարձել են իրենց բազաներ և անվտանգության մեջ են:
Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի աշխատակիցները հունիսի 7-ից փորձում են Էլ-Խաֆրա հասնել, սակայն նրանց խանգարում է տվյալ տարածաշրջանում թեժացած զինված հակամարտությունը:









