Ֆրանսիան զրկել է 3 կանանց մուտքի թույլտվությունից գլխաշոր կրելու պատճառով
Ֆրանսիան Սաուդյան Արաբիայից Փարիզ ժամանած 3 կանանց մերժել է մուտքի թույլտվություն տալ, քանի որ նրանք հրաժարվել են հանել իրենց գլխաշորերը ներգաղթային ծառայության աշխատակիցների ներկայությամբ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալույթունը:
Կանայք տուգանվել են 150 եվրոյով և նույն օրը` երեկոյան, ետ ուղարկվել Դոհա, երբ Շառլ դե Գոլի անվան օդանավակայնում հրաժարվել են բարձրացնել իրենց գլխաշորերը, որպեսզի ծառայության աշխատակիցները տեսնեն նրանց դեմքերը:
2011թ.-ից սկսած Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ հասարակական վայրերում արգելվեց գլխաշոր կրել: Օրենքի համաձայն` բոլոր օրինախախտ կանայք տուգանվում են: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալների` օրենքն ուժ ստանալուց ի վեր երկրում ավելի քան 300 կանայք են տուգանվել:
Օրենքի կողմնակիցները գտնում են, որ գլխաշորի կրումը հակասում է Ֆրանսիայի` աթեիզմի և կանաց իրավունքների վերաբերյալ սկզբունքներին: Իսկ դրա քննադատները համոզված են, որ օրենքը խախտում է անձնական ազատության իրավունքը:
Ֆրանսիայի իշխանություններն էլ իրենց հերթին նշում են, որ գլխաշոր կրելն արգելող օրենքը հիմականում ընդունվել է անվտանգության նկատառումներով, քանի որ հաճախ հանցագործները դիմում են նման խորամանկ քայլերի ու փոխում իրենց արտաքինը` անվտանգության աշխատողների մոտ չմատվելու համար:









