«Օպել Վեկտրան» Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին կողաշրջվել է, վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 22-ամյա Գոռ Ավետիսյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 07 ՍԼ 948 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով մոտ 3մ գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարից հետո վարորդը և ուղևոր՝ Գյումրու բնակիչ 16-ամյա Լուսինե Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գյումրիի քննչական բաժնում քննիչ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:









