Ալիկ Սարգսյանին ձերբակալելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. նախկին Ոստիկանապետն անձամբ է հերքել

19:52 • 14.06.12

Համացանցում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ նախկին Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ձերբակալվել է, իրականությանը չի համապատասխանում: Այս լուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում անձամբ հերքել է Ալիկ Սարգսյանը:


Ալիկ Սարգսյանը իր զարմանքն է հայտնել լուրի կապակցությամբ և այն համարել անհեթեթություն: Գ. Շամշյանի հարցին ի պատասխան Ալիկ Սարգսյանն ասել է. «Իհարկե չի համապատասխանում իրականությանը: Դա անհեթեթություն է: Ես չգիտեմ ինչի համար է դա արվում, նույնիսկ չեմ կարող մեկնաբանել: Թե ում ֆանտազիան է դա, ինչի համար է արվում, ես չեմ կարող ասել»:


Նշենք, որ այս տեղեկատվությունը հրապարակվել էր «Ազգային գաղափար» էլեկտրոնային օրաթերթի կայքում, որը նաև տարածվել է սոցիալական ցանցերում և ակտիվ քննարկվում է: