Տեղի է ունեցել ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի դատավորների երդմնակալության արարողություն

13:56 • 14.06.12

Հունիսի 14-ին նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի և Կարեն Մելքումյանի երդման արարողությունը: Այս մասին տեղականում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:


Շնորհավորելով դատավորներին` երկրի ղեկավարն հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում և ընդգծել երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը: