Ստավրոպոլի մեկուսարանում գտնվող հայն ինքնասպան է եղել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուգանված և ուղղիչ գաղութի տուգանային մեկուսարան տարված Հայաստանի քաղաքացին կախվելու միջոցով ինքնասպան է եղել, հայտնում է «Ռոսբալթ»-ը:
ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի քննչական բաժանմունքի տվյալներով`ՀՀ 36-ամյա քաղաքացին ՃՏՊ հետևանքով անզգուշությամբ մահ է պատճառել մի մարդու, ինչի համար դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Տուգանային մեկուսարան նա տեղափոխել է «անպատշաճ վարքագծի համար»:
Դատաբժշկական փորձաքննության համաձայն` մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով:









