Օսկանյանը սեփական աչքի գերանը չի տեսել, իսկ հիմա տեսնում է դիմացինի աչքի փուշը. Արտակ Դավթյան

13:07 • 14.06.12

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը ձեռնպահ է մնում մեկնաբանություն տալ, թե Վարդան Օսկայանի դեմ հարուցված քրեական գործը զուգադիպություն էր, թե պատահականություն: «Ձեռնպահ կմնամ հավելյալմեկնաբանություններ տալուց, կա փաստ փաստի առթիվ հարուցված քրեական գործ, ինչպես նաև կա անմեղության կանխավարկած: Այս երկուսը համադրեք և զինվենք համբերությամբ և հետևենք հետագա զարգացուներին»,-ասաց նա:

 

Արտակ Դավթյանը չի կիսում նախկին արտգործնախարարի հայտարարությունը, թե առկա է քաղաքական պատվեր, և իբրև իր նկատմամբ այս մեղադրանքն հարուցվել է, երբ ինքը սկսել է քննադատաության ենթարկել իշխանություններին: «Շատ ազնիվ կլիներ, եթե իր պաշտոնավարման տարիներին նման դիպուկ գնահատականներ տար, չեմ կարծում, որ այն ինչ ունենք իր պաշտոնավարման տարիներին կարելի է համեմատել այսօրվա եղածի հետ»,-նշեց նա և հավելեց, որ գուցե իր ժամանակին հենց Օսկանյանն է ինչ-ինչ պատվերներ ստացել ու կատարել:

 

Բոլոր դեպքերում Արտակ Դավթյանը նշեց, թե ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, երբեք չի ասել, որ իրենց մոտ ամեն ինչ կատարյալ է: «Մենք միշտ ասել ենք, որ աշխատած տարիների դրականն էլ է մերը, բացասականն էլ: Մենք կոնկրետ խոսում ենք անձի մասին, մարդ, որ աշխատել է ներսից և սեփական աչքի գերանը կարծես չի տեսել, իսկ հիմա տեսնում է դիմացինի աչքի փուշը»:

 

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու հավանակությանը, Արտակ Դավթյանը նշեց, որ ոչ միայն Օսկանյանի, այլև ՀՀ ցանկացած քաղաքացու իրավուքն է դա: «Եթե Օսկանյանը ցանկություն ունի իր ուժերը փորձելու, դա իր և իր կուսակցության իրավուքն է»,-ասաց նա:

 

Իսկ թե այդուհանդերձ հավատում է ՀՀԿ պատգամավորը, թե Օսկանյանն 2մլն դոլար է «լվացել», Արտակ Դավթյանը նշեց, թե Օսկանյանն իր պաշտոնվարման տարիներին բավականին արդյուքներ ունի արձանագրած`մարդկային առումով նույնպես, բայց քանի որ այսօր կա որոշակի փաստ, ինչի մասին քաջատեղյակ ենք, ուրեմն անհրաժեշտ է սպասել: