Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հարևանությամբ իրար են բախվել «Օպել»-ն ու «ԲՄՎ»-ն (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Ուլնեցի փողոցում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հարևանությամբ իրար են բախվել «Օպել» մակնիշի 31 ՍՏ 735 համարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 60 ՕԼ 909 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









