Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բրենոյին 15 տարի ազատազրկում է սպառնում
Գերմանիայում սկսվել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բրենոյի դատավարությունը, ով մեղադրվում է սեփական տունը հրդեհելու մեջ:
«Այժմ արդեն այլևս չեմ խմում: Մնում է միայն հուսալ, որ դատարանը մեղմ որոշում կկայացնի», - ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բրենոն` գտնվելով հարբած վիճակում, միտումնավոր հրդեհել էր իր առանձնատունը:
Նման արարքի համար «Բավարիայի» ֆուտբոլիստին սպառնում է 15 տարվա ազատազրկում:









