Մերձմոսկովյան ջրամբարում հայ երկվորյակ եղբայրներ են խեղդվել
Մերձմոսկվայի Օստրովցի գյուղի ջրամբարում երեկ 21-ամյա հայ երկվորյակ եղբայրներ են խեղդվել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Նրանց անուն-ազգանունը չի հաղորդվում, նշվում է միայն, որ երկվորյակների դիերը Բաուլինի ջրամբարից դուրս են բերվել երեկ կեսօրին: Ըստ նախնական տեղեկության` նրանք խեղդվել են լույս հունիսի 13-ի գիշերը: Հիմնական վարկածը խեղդամահ լինելն է, սակայն ստուգվում են նաև այլ վարկածներ:









