Ամերիկյան երազանքի մրցարշավը. Ճակատ ճակատի են դուրս եկել Camaro ZL1-ը և Shelby GT500-ը (տեսանյութ)

20:44 • 14.06.12

Insideline-ի լրագրողները հերթական հակամարտության համար դեմ առ դեմ են հանել երկու լեգենդար ամերիկյան «մկանային» մեքենաների առավել հզոր տարբերակները` Ford Mustang-ը և Chevrolet Camaro-ն:


Ford Shelby GT500-ն իր վերջին կերպարանքով ստացել է 80 ձիաուժով ավելի հղոր շարժիչ և ավելի թեթև իրան, քան մրցակից Camaro ZL1-ը, այնպես որ, դասական 14 մղոն դրագրեյսինգում ամեն բան պարզ է:


Սակայն Insideline-ը որոշել է փորձարկումների մի ամբողջ շարք անցկացնել, որ բացահայտի, թե իչքանով «Շեվին» կկարողանա մրցակցել կրակոտ «Մուստանգի» հետ, քանի որ իրական կյանքում միայն ուղղիղ ճանապարհներին լավ ցուցանիշը դեռ քիչ է: