Մեքսիկայում երեխաներ տեղափոխող ավտոբուսը մխրճվել է տան մեջ. կան զոհեր

08:49 • 14.06.12

Մեքսիկայի Միչոական նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, հայտնում է The Washington Post-ը:

 

Զոհվել է նվազագույնը 11 մարդ, արդ թվում 3 երեխա, ևս 34 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

 

Հաղորդվում է, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բնակելի մի տան, ապա երկու մասի բաժանվել:

 

Նախնական վարկածով` վթարի պատճառը արգելակների խափանումն է եղել: