Խորվաթ երկրպագուները Պոզնանում այրել են Եվրամիության դրոշը

22:45 • 14.06.12

Իտալիայի հավաքականի հետ` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպումից առաջ, խորվաթ երկրպագուները Պոզնանում այրել են Եվրամիության դրոշը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը

 

Խորվաթ երկրպագուները երթ են կազմակերպել քաղաքում, որի ընթացքում նրանցից շատերը մերկացել են մինչև գոտկատեղը և ցուցադրել ազգային խորհրդանիշերը: Բացի այդ, խորվաթները ազգայնական կոչեր են հնչեցրել, և մասնավորապես պահանջել են ազատ արձակել խորվաթ ռազմական հանցագործ Անթե Գոտովինային:

 

Նրանք նաև վիրավորել են իտալացի երկրպագուներին` փչվող տիկնիկի վրա հագցնելով Իտալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը: Այդ ամենին հետեւել է լեհական ոստիկանությունը, սակայն երկրպագուների գործողություններին չի միջամտել: