Հրանտ Դինքի փաստաբանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը նամակ է գրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Նամակում Չեթինը նշել է, որ Թուրքիային մեղավոր ճանաչած Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշման կատարման համար կառավարությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել:
Թուրքիայի կառավարությունն անցնող մեկ տարուց ավելի ժամանակահատվածում որոշումն ի կատար ածելուն ուղղված որևէ քայլ չի արել, մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելուն, նման իրավիճակների կրկնությունը կանխելուն ուղղված որևէ աշխատանք չի կատարել»,- գրել է նա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած հայտարարության համաձայն, Թուրքիան մեղավոր ճանաչվեց հայ լրագրող Հրանտ Դինքի կյանքի և խոսքի ազատության իրավունքի պաշտպանության մեջ թերանալու մեղադրանքով:









