Անապահով ընտանիքները գազի դիմաց պետք է վճարեն ոչ թե 132 000, այլ՝ 100 000 դրամ

16:29 • 14.06.12

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի

Այսուհետ, անապահով ընտանիքները յուրաքանչյուր 1000 խոր. մետր բնական գազի դիմաց պետք է վճարեն ոչ թե 132 հազար դրամ, այլ 32 հազար դրամով պակաս, քանի որ յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի գինը, կառավարության որոշմամբ, փոխհատուցվում է։ Այս մասին հայտարարվեց այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ:


Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ երկրի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել` շարունակելու այս գործընթացը։

 

«Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանի՞ց կկարողանան օգտվել նոր արտոնությունից», - ասաց վարչապետը և նախարարությունների ղեկավարներից հավաստիացավ, որ ցուցակներն ամբողջությամբ ճշտվել են, 2012-2013 թթ. համար ամրագրվել են միայն սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները։