Վրաստանում այսօր 1966թ.-ից ի վեր ամենաշոգ օրն է

11:22 • 14.06.12

Վրաստանի հիդրոօդերևութաբաններն այսօր կանխատեսել են 1966թ.-ից ի վեր ռեկորդային շոգ եղանակ: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի հիդրոօդերևութաբանության ծառայությանը, Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կհատի +40-ի սահմանը, ինչը չի եղել նախորդ դարից: Նույնքան ջերմաստիճան է սպասվում նաև երկրի արևլքում:

 

Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն` Արևելյան Վրաստանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը`+39, գրանցվել է 1922թ.-ի հունիսի 18-ին, Թբիլիսիում, իսկ Արևմտյան Վրաստանում`+41, 1966թ.-ի հունիսի 4-ին, Քոբուլեթիում:


Ինչ վերաբերում է ամենացածր ամառային ջերմաստիճանին, ապա Արևելյան Վրաստանում այն գրանցվել է 1967-ի հունիսի 4-ին, Թբիլիսիում`ցերեկը +14, գիշերը` +6, իսկ Արևմտյան Վրաստանում` նույն թվականի նույն օրը` ցերեկը +16, գիշերը` +6:

 

Սակայն հիդրոօդերևութաբանները խոստանում են զով եղանակ հունիսի 16-ից հետո: