Իռլանդական փորձը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը հայտարարել է, որ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իռլանդական փորձը կիրառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անգլիայից Իռլանդիայի անկախացման համար մղվող պայքարը հարյուրամյակների պատմություն ունի, և 20-րդ դարի կեսին ավարտվել է Իռլանդիայի Հանրապետության ստեղծումով և Մեծ Բրիտանիայի հետ դաշինքից՝ դրա դուրս գալով, սակայն առանց Հյուսիսային Իռլանդիայի, որը Մեծ Բրիտանիայի մասն է:
«Իհարկե, զանազան հակամարտությունները չեն կարող միատեսակ լինել: Սակայն դրանք կարող են նաև նման կողմեր ունենալ, որոնք ես կցանկանայի գտնել և օգտագործել [ԵԱՀԿ-ում] իմ նախագահության տարվա ընթացքում՝ [Ղարաբաղի] հակամարտության կարգավորմանն օգնություն ցուցաբերելու համար», - ասել է Գիլմորը հինգշաբթի օրը Ադրբեջանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի տեղակալ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը:
ԵԱՀԿ-ի նախագահը ընդգծել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, ընդ որում՝ նա նշել է, որ կարգավորման գործընթացը, ինչպես եղել է Իռլանդիայի դեպքում, կարող է շատ ժամանակ պահանջել:
Գիլմորը նաև անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում առաջացած լարվածության առնչությամբ՝ ընգծելով նման իրավիճակի անթույլատրելիությունը:









