Առաջին ջրածնային բոլիդի նախատիպը կմասնակցի Լե Մանի 24 ժամյա ավտոմրցարշավին

23:51 • 14.06.12

Հաջորդ տարի ֆրանս-շվեյցարական GreenGT ընկերությունը «24 ժամյա Լե Մանի» մրցարշավին կներկայանա աշխարհում աջաջին ջրածնա-էլեկտրական ուժային ագրեգատով համալրված սպորտային բոլիդով, հաղորդում է Drive.ru-ն:


Այս ամսվա սկզբին GreenGT H2 բոլիդը պաշտոնապես ներկայացվեց մեկ այլ հայտնի մրցուղում` Սարտե օղակում: Իսկ 2013թ. այդ բնապահպանության ջատագով «հրեշը» կզբաղեցնի 56-րդ բոքսը, որը ավանդաբար տրամադրվում է նորարարական մրցարշավային ավտոմեքենաներին:


GreenGT H2-ը շարժման մեջ է դրվում երկու էլեկտրաշարժիչների միջոցով, որոնց գումարային հզորությունը 400 կՎտ կամ 540 ձիաուժ է:
 

Հետին տանող անիվների վրա ոլորող մոմենտը հասնում է ահռելի 2400 Նմ-ի: Շարժիչները սնուցվում են ջրածնային վառելիքի մարտկոցներով, որոնց հզորությունը 340 կՎտ է:

Գազի ծախսը ժամում 12,5 կգ է:


Էներգիայի նման աղբյուրի ընտրությունը նախագծողները այսպես են բացատրում: Պետք էր զրոյական արտանետումներով սպորտային մեքենա, սակայն լիթիում իոնային մարտկոցների պարագայում 5 անգամ պակաս էներգիայի պաշար կլիներ:


Իհարկե, ջրածնային մարտկոցները մրցարշավային տեմպով ընթացքի դեպքում 40 րոպեի պաշար են ապահովում, սակայն մինչև 2013թ. ինժեներները մտադիր են մինչև մեկ ժամի և նույնիսկ ավելիի հասցնել պաշարը: Ի թիվս այլ նորամուծությունների, տնտեսում հնարավոր կլինի ապահովել նաև կոնստրուկցիայի քաշի նվազեցման հաշվին: