ՀՀԿ-ն սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին չի հիշում միայն ընտրություններին, ուղղակի կատարած աշխատանքը չի գովազդում. Արտակ Դավթյան

18:42 • 14.06.12

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը չի կարծում, թե քաղաքական ուժերը, մասնավորապես ՀՀԿ-ն, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հիշում են միայն ընտրություններից ընտրություն: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծում է, որ դրանով զբաղվում է համապատասխան նախարարությունը:


«Չեմ կարծում, որ իշխանությունները չեն հետաքրքվում, կատարվում են աշխատանքներ, բնական է, որ մենք էլ աշխատում` որպես իշխող կուսակցություն: ՈՒնենք համապատասխան նախարարություն և այդ նախարարությունը զբաղվում է այդ հարցերով»,-ասաց նա:
 

Ավելին, ըստ նրա, իրենք կատարած աշխատանքի մասին ուղղակի չեն բարձրաձայնում: «Դա ամենօրյա աշխատանք է և այդ ամենօրյա աշխատանքը գովազդելու կամ որոշակի քարոզչական նպատակների համար օգտագործելու նպատակ չկա»,- ասաց պատագամավորը:


Չնայած կատարված ու կատարվող աշխատանքներին, Արտակ Դավթյանը կարծում է, որ այս ուղղությամբ դեռևս բազմաթիվ անելիքներ կան: