Երևանում 24-ամյա երիտասարդը փակվել է տանը և սպառնացել հրկիզել այն
Երեկ՝ հունիսի 13-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ`24-ամյա Դ. Ղուլյանը փակել է բնակարանի դուռը և սպառնում է հրկիզել բնակարանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանի հրկիզման սպառնալիքը վերացվել է, իսկ Դ. Ղուլյանը՝ հանձնվել ծնողների հսկողությանը:









