Պայթյուն Հնդկաստանում. 11 զոհ
09:29 • 14.06.12
Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսային նավահանգստային Վիսակհապատնամ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պայթյունը տեղի է ունեցել Պողպատի պետական գործարանում: Տեղական ոստիկանության տվյալներով` առնվազն 16 մարդ լուրջ այրվածքներ է ստացել:
Որոշ տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել նոր սարքավորումների տեղադրման ընթացքում:
Placeholder









