Սաուդյան Արաբիայում իրանցիների նկատմամբ մահապատիժ է կիրառվել. Թեհրանը զարյացած է
Իրանը չեղյալ է համարել Սաուդյան Արաբիա նախատեսված ԱԳՆ-ի պատվիրակության այցը ի նշան բողոքի իր քաղաքացիների նկատմամբ արաբական այդ երկրում ի կատար ածված մահապատժի, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով իրանական «Մեհր» գործակալությանը:
Իրանի քաղաքացիները Սաուդյան Արաբիայում մահապատժի էին դատապարտվել թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Իսլամական հանրապետության ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Իրանի քաղաքացիների մահապատժի փաստը, նախազգուշացնելով, որ այդ միջադեպը լրջագույն քաղքական հետևանքներ կունենա Էր Ռիյադի համար:









