Բրիտանական դատարանը Ջուլիան Ասանժի գործին վերջակետ է դրել

19:24 • 14.06.12

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի վերանայումը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Նշվում է, որ սա Ասանժի վերջին հնարավորությունն էր` Շվեդական իշխանություններին արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

 

Ենթադրվում է, որ Ասանժը չի հանձնվի և կդիմի Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան: