Շիրակի մարզում 48-ամյա տղամարդը կայծակից մահացել է

12:18 • 14.06.12

Հունիսի 13-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի մոտ գտնվող «Սոխոյի» ձորում կայծակնահարումից մահացել է նույն գյուղի 1-ին փողոցի 3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ` 48-ամյա Գուրգեն Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:


Դեպքի վայրում են գտնվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, ինչպես նաև «1-03» և «1-02» ծառայությունների աշխատակիցները: