Լոնդոնում ոստիկանությունը պայթեցրել է սխալ կայանված մեքենան

09:44 • 14.06.12

Լոնդոնի ոստիկանությունը անվտանգության նկատառումներով պայթեցրել է մի զբոսաշրջիկի կողմից սխալ տեղում կայանցած ավտոմեքենան` քաղաքի կառավարական շենքերի մոտակայքում:
 

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Նյուքասլի բնակիչ Նիմա Հուսեյն Ռազին Լոնդոն էր եկել միայն մեկ օրով` քաղաքի տեսարժան վայրերը տեսնելու: Սակայն երկրի խորհրդարանի շենքի մոտակայքում զգացել է, որ իր մեքենայի արգելակը լավ չի աշխատում:
 

Քաղաքի երթևեկության կանոններին անծանոթ քաղաքացին պետական կառույցից մի քանի մետր այն կողմ կայանել է մեքենան, կանչել համապատասխան ծառայությանը, իսկ ինքը մեկնել է Բուքինգեմյան պալատը տեսնելու:
 

Ռազին ապահովության համար ապակուն գրություն է թողել` նշելով որ մեքենան անսարք է և խնդրել է չտուգանել իրեն:
Կայանված մեքենան գրավել է անցորդների ուշադրությունը, ովքեր էլ ոստիկանություն են կանչել: Ոստիկանությունը շրջափակել է հրապարակն ու տարհանել մարդկանց, ապա, մեքենայում տեղադրված հնարավոր ռումբի պայթյունից խուսափելու համար պայթեցրել է մեքենան:
 

Այժմ մեքենայի տերը լոնդոնյան ոստիկանությունից պահանջում է փոխհատուցել իր կրած վնասը կամ գոնե նոր տրանսպորտային միջոց տրամադրել` տուն հասնելու համար: