Ամերիկացիները ստեղծել են աշխարհի ամենամեծ կոյակը
Ամերիկյան LL Bean ընկերությունն իր 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ստեղծել է աշխարհի ամենաերկար կոյակը, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Իլինոյսի Ֆրիփորթ քաղաքում տեղի է ունեցել 125մ երկարությամբ նավակի անդրանիկ ցուցադրութունը, որը նավարկել է միանգամից 100 ընկերության աշխատակից:
Ենթադրվում է, որ շուրջ 6 տարի տևած աշխատանքն առաջիկայում կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
«Դա պարզապես աննկարագրելի էր, բոլորը ժպտում էին, իսկ երբ սկսեցին թիավարել, պարզապես պետք էր նայել նրանց դեմքերին»,- ասել է ընկերության մամլո խոսնակը:









