Նյու Յորքի հանցավոր կլանները «պատերազմ» են սկսել պիցայի սոուսի բաղադրատոմսի պատճառով

17:51 • 14.06.12

Պիցայի յուրահատուկ սոուսի պատրաստման ընտանեկան բաղադրատոմսը դարձել է Նյու Յորքի հանցավոր 2 կլանների միջև «պատերազմի» առիթ, գրում է One News Page-ը:

 

Պատճառն այն է, որ Կոլոմբո հանցավոր կլանի ղեկավան ուղղակի կատաղել է, երբ իմացել է, որ  հակառակորդ Բոնանո-ները գողացել են իր ընտանիքին պատկանող սոուսի բաղադրատոմսը և կիրառում են այն սեփական ռեստորանների ցանցում:

 

Դրանից հետո Կոլոմբոյի անդամները սկսել են բռնություններ իրագործել Բոնանոների դեմ` այդ թվում` պահանջելով համապատասխան գումար վճարել բաղադարատոմսը գողանալու և սեփական արտադրության պիցաներում օգտագործելու համար:

 

Որոշ ժամանակ անց 2 կողմերը, ընդունելով այս տարբերակի անարդյունավետությունը, համաձայնության են եկել ` հարցին քաղաքակիրթ լուծում տալու վերաբերյալ և դադարեցրել են բռնությունները: Այդ նպատակով Սթեթեն կղզում Բոնանոների կողմից հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում Կոլոմբոների ներակացուցիչներն իրենց պահանջած 75 հազար դոլարի դիմաց ընդամենը 4 հազարն են ստացել և հարթել խնդիրը:

 

Այժմ Կոլոմբոների որոշ ներկայացուցիչներ կանգնել են դատարանի առջև` դրամաշորթության մեղադրանքով: