Ավստրալիան ստեղծում է աշխարհի ամենամեծ ջրային արգելոցը
Շրջակա միջավայրի պահպանման նպատակով Ավստրալիան պատրաստվում է ստեղծել աշխարհում ջրային արգելոցների ամենամեծ ցանցը, որտեղ կսահմանափակվեն ձկնորսությունը, գազի և նավթի արդյունահանումը, գրում է The Guardian-ը:
Արգելոցը կզբաղեցնի համաշխարհային օվկիանոսի 3.1 մլն քառ/կմ տարածք, այդ թվում նաև Նոր Գվինեայի և Ավստրալիայի միջև գտնվող Կորալյան ծովը, որտեղ կան բազմաթիվ խութեր և կղզիներ:
Երկրի Շրջակա միջավայրի պահպանման նախարար Թոնի Բուրկի հավաստամամբ` կառավարությունը մտադիր է 100 մլն ամերիկյան դոլարի համարժեք դրամական փոխհատուցում տրամադրել ձկնորսության ոլորտի աշխատողներին` իրականացվելիք սահմանափակումների դիմաց:
Կանխատեսվում է, որ Ավստրալիայի ափերի մոտ գտնվող ջրային արգելոցների թիվը ներկայիս 27-ից կդառնա 60, ինչը նշանակում է, որ երկրի տարածքային ջրերի 1/3 մասը կհայտնվի հսկողության տակ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ Ավստարալիան օրինակ կծառայի աշխարհի մյուս երկրների համար:










