Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

17:12 • 14.06.12

Շվեդիայի Սորմլանդ մարզի սոցիալիստական և ֆեմինիստական կուսակցության ղեկավարները որոշել են իշխանություններին նոր օրինագիծ ներկայացնել, որը տղամարդկանց կարգելի կանգնած վիճակում միզել, տեղեկացնում է «Նյուզ Լայթ»-ը:

 

Կուսակցության ղեկավարների խոսքերով` նստած վիճակում միզելն ավելի հիգիենիկ է, ինչպես նաև ավելի նպաստավոր է տղամարդու առողջության համար:

 

Այդուհանդերձ, այս գաղափարն այնքան էլ չի ոգևորել այլ քաղաքական գործիչներին, որոնցից ոմանք հայտարարել են, որ նմանօրինակ օրենքի ընդունումը պարզապես մարդու իրավունքների ոտնահարում կհամարվի:

 

Լուիսվիլի համալսարանի փորձագետ Ջոն Գամելը նշել է, որ դժվար թե այդ օրենքը տղամարդկանց հավանությանն արժանանա, քանի որ նստած վիճակում պարզապես հարմար չէ միզել: