Նեպալի վարչապետը պարբերաբար կգիշերի գյուղացիների մոտ, որ տեղյակ լինի նրանց խնդիրներին

01:23 • 14.06.12

Նեպալի վարչապետ Բաբուրամ Բխատտարայը հայտարարել է, որ կգիշերի սովորական գյուղում, որպեսզի շատ ժամանակ ունենա սովորական մարդկանց հետ շփվելու և նրանց կարիքների մասին տեղեկանալու համար:


Կառավարության ղեկավարի քարտուղարությունը հայտարարել է, որ Բ. Բխատտարայը մտադիր չէ բավարարվել դրանով և գյուղական բնակավայրերում կգիշերի ամիսը մեկ անգամ՝ մինչև համազգային ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերին:


Այս գիշեր նա կմնա մայրաքաղաք Կատմանդուի մոտակա գյուղերից մեկում:


Երկրի մայրաքաղաքում հունիսի 9-ին մոտ 20 հազար մարդ բողոքի ակցիայի էին դուրս եկել պահանջելով, որ Բխատտարայը հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում հաղթահարել առկա քաղաքական ճգնաժամը:


Բ. Բխատտարայը, ով կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2011թ. օգոստոսից, նախորդ ամիս հայտարարել էր` ընդդիմադիր կուսակցությունների հետ համաձայնության շրջանակներում, իր առաջիկա հրաժարականի վերաբերյալ: Սակայն հիմա նա ակընկալում է ազգային վարչապետի դերը ստանձնել:


Քաղաքական ճգնաժամի պատճառ է հանդիսացել քաղաքական գործիչների անկարողությունը՝ կատարել իրենց խոստումը և մինչև մայիսի 31-ը ավարտին հասցնել երկրի նոր սահմանադրությունը, որի հրապարակման ժամկետները նախկինում արդեն բազմիցս հետաձգվել էին: