Ամերիկացու բնակարանից գողացել են Պիկասսոյի կտավը

04:13 • 14.06.12

Կալիֆորնիայի մասնավոր բնակարանից գողացել են հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

Գողության փաստը արձանագրվել է հունիսի 12-ին՝ Կալիֆորնիայի Սան-Դիեգո քաղաքում: Ոստիկանություն էր դիմել բնակարանի տերը: Նրա խոսքերով՝ գողացել են ոչ միայն Պիկասսոյի կտավը, այլ նաև Porsche մակնիշի մեքենան և անձնական զենքը:

 

Այժմ ոստիկանությունը զբաղված է հանցագործի որոնումներով: