Դուշանբեում սպանել են Տաջիկստանի նախագահի փեսային
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սպանել են նախագահ Էմոմալի Ռախմոնի ավագ քրոջ ամուսնուն` Խոլմումին Սաֆարովին: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով երկրի ոստիկանությանը, սպանվածը ղեկավարել է «Տաջիկլես» պետական ձեռնարկությունը:
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, ավտոկայանից ոչ հեռու: Նախնական տեղեկության համաձայն` անհայտ անձինք կրակել են չինովնիկի վրա` մեքենայում գտնվելու ժամանակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ Սաֆարովի ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, մեկը` գլխին: Աղբյուրի համաձայն` հետաքննության համար ստեղծվել է հատուկ օպերատիվ-քննչական խումբ:









