Ամերիկյան F-22 Raptor կործանիչները պայքարել են ռուսական և չինական կործանիչների դեմ Ալյասկայի երկնքում

00:33 • 14.06.12

ԱՄՆ ՌՕՈՒ 525-րդ կործանիչ էսկադրիլիայի F-22 Raptor կործանիչները առաջին անգամ մասնակցել են միջազգային Red Flag զորավարժություններին, որոնք անցկացվում են Ալյասկայում, հաղորդում է Fligthglobal-ը:


Բացի F-22-ներից, պարբերականի հաղորդմամբ, վարժանքներին մասնակցել են նաև լեհական F-16C/D Block 52, ճապոնական F-15J Eagle և գերմանական Eurofighter Typhoon ինքնաթիռները:

 

Վարժանքների լեգենդի համաձայն, մասնակիցները երկու հակառակորդ կողմեր էին ներկայացնում` «կարմիր» և «կապույտ»: «Կարմիրների» դերում, որոնք ներկայացված էին որպես ռուսական Սու-27 և Սու-30, ինչպես նաև չինական Ջ-10 ինքնաթիռներ, հանդես էին գալիս 18-րդ էսկադրիլիայի «Ագրեսորների էսկադրիլիայի» (Aggressor squadron) օդաչուները, որոնք հանդես էին գալիս ԱՄՆ օդուժի F-16C/D կործանիչներով:


ԱՄՆ օդուժի ներկայացուցչի խոսքով, վարժանքի նպատակներից մեկը 5-րդ սերնդի կործանիչների (F-22) դաշնակիցների ուժերի հետ համատեղ գործողությունների մշակումն էր: