Գերմանական ոստիկանությունը զանգվածային ռեյդեր է անցկացրել իսլամիստների տներում

14:29 • 14.06.12

Մոտ 1000 ոստիկան Գերմանիայի 70 բնակավայրերում ռեյդեր է իրականացրել՝ խուզարկումներ կատարելով արմատական իսլամիստների՝ սալաֆիների տներում, հայտնում է Reuters-ը:

 

Գերմանացի իրավապահները մտավախություն ունեն, որ սալաֆիները մտադիր են շարիաթ հաստատել Եվրոպայում:

 

Այս առիթով իր հայտարարութան մեջ երկրի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխն ասել է, որ արգելել է սալաֆիական կազմակերություններից մեկի գործունեությունը և ռեյդի հետևանքով ձեռք բերված նոր ապացույցների միջոցով կարող է արգելել ևս 2 կազմակերպություն:

 

Մոտ 4 մլն մուսուլման բնակչություն ունեցող Գերմանիայում 4 հազար սալաֆի է հաշվվում, սակայն նրանք համարվում են ամենից արագ աճող մուսուլմանական համայնքն այդ երկրում: