Ամերիկահայ գործարար Դենի Թարքանյանը հաղթել է Նևադայի փրայմերիզում

10:53 • 14.06.12

Նևադայի Կոնգրեսի ընտրությունների նորաստեղծ Չորրորդ շրջանում հունիսի 12-ի երեկոյան անցկացված փրայմերիզում հաղթել է ամերիկահայ գործարար Դենի Թարաքյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, հայտնում է Las Vegas Sun:

 

Թարքանյանը հավաքել է ձայների 32%-ը և գերազանցել 7 մրցակիցներին:

 

Թարքանյանի հաղթանակը առանձնանում է նաև նրանով, որ նրա շատ կուսակիցներ դուրս էին եկել ընտրապայքարից՝ դա համարելով «տանուլ տրված գործ». բանն այն է, որ 4-րդ շրջանում ընտրողները հայտնի են Դեմոկրատական կուսակցություն հանդեպ իրենց համակրանքով: Բացի այդ, Թարքանյանը վերջերս 17 մլն դոլարի գործ էր տանուլ տվել դատարանում:

 

Պարբերականը նշում է, որ դեպի այս հաղթանակ Թարքանյանի «ուղին քարքարոտ է եղել», իսկ առաջիկայում էլ ավելի դժվար է լինելու. նոյեմբերին նա պետք է պայքարի ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ ժողովրդավար Սթիվեն Հորսֆորդի դեմ, որը նախկինում արդեն հաղթել է այս շրջանում:

 

Այս առիթով Թարքանյանը, դիմելով գյուղատնտեսական շրջանների, պահպանողական և չափավոր հայացքների տեր ընտրողներին, ասել է, որ Հորսֆորդը չափազանց մոտ է կանգնած նախագահ Օբամային:

«Հորսֆորդը մեծ առավելություններ է ունենալու… նա շատ փող է ունենալու, նա բեղուն դրամահավաք է և նրա ամբողջ Սենատի շրջանը այս շրջանում է, սակայն զգում եմ, որ ես ավելի լավ թեկնածու եմ». ասել է Թարքանյանը:


Թարքանյանին իր աջակցությունն էր հայտնել Ամերիկայի Հայ դատի գրասենյակը՝ նրան բնորոշելով իբրև «հպարտ ամերիկահայի», որը պատշաճ գործունեություն կծավալի Կոնգրեսում և կոչ էր ամերիկահայերին իրենց ձայնը տալ հենց նրան:

 

Թարքանյանը լեգենդար բասկետբոլի մարզիչ Ջերի Թարքանյանի որդին է, նախկին մարզիկ՝ բասկետբոլիստ, փոքր բիզնես ունի Նևադայում, զբաղվում է անշարժ գույքով, նաև իր ուժերն է փորձում մեծ քաղաքականության մեջ: