Ուրալում գծերից դուրս է եկել 16 բեռնատար վագոն
Ռուսաստանում գծերից դուրս է եկել մանր խճաքարով բեռնված 16 վագոն, հայտնում է Life News-ը: Վթարը տեղի է ունեցել Նիժնայա Տուրայում` Պրոմեժուտոկ կայարանի մոտակայքում: Բեռը պետք է հասցվեր Վերխնյայա երկաթուղային կայարան:
Նախնական տեղեկության համաձայն` շարժման ընթացքում վագոնների լյուկերը բացվել են ու մանրացված քարերը թափվել երկաթուղային գծերի վրա, ինչի հետևանքով էլ վագոնները գծերից դուրս են եկել: Մի քանի վագոն շրջվել է:









