Շփման գծում ականի պայթյունից ծանր վիրավորված ադրբեջանցի սպան մահացել է

15:44 • 14.06.12

Լույս հունիսի 10-ի գիշերը, Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում` Գերանբոյի հատվածում, ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորված ադրբեջանական բանակի սպա Իլգար Վերդիևն այսօր մահացել է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի զինված ուժերի կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալին:

 

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության` սկզբում ականի վրա պայթել էր զորամասի ինժեներասակրավորային ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը: Նրան օգնության հասած Վերդիևն էլ պայթել էր երկրորդ ականի վրա: Վիրավորները տեղափոխվել էին Աղդամի հոսպիտալ, որտեղ անդամահատվել էին Մամեդովի ոտքն ու Վերդիևի աջ ձեռքը: Այնուհետ վիրավորները տեղափոխվել էին Բաքու` Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալ:


Վերդիևը ոչ վաղ անցյալում եղել է ՊՆ մամուլի ծառայության սպա: