«Տուարեգի» երիտասարդ վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Պրադոյին»՝ առաջացնելով մեծ խցանում (ֆոտո, վիդեո)

14:16 • 14.06.12

Այսօր՝ հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խանջյան փողոցում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 09 ՕՏ 202 համարանիշի ավտոմեքենային:

Երբ «Տուարեգը» բախվել է «Պրադոյին», դրանից հետո «Պրադոյի» հետնամասին է բախվել «ԳԱԶ 2131» մակնիշի 088 ԼԼ 08 համարանիշի ավտոմեքենան : Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի արդյունքում բարեբախտաբ զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, սակայն մոտ 40 րոպե Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն ժամանել:


Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածում հսկայական խցանում է առաջացել, որի երկարությունը հասնում էր մինչև Արշակունյաց պողոտայի խաչմերուկ՝ Մամուլի շենք, և եթե ՃՈ աշխատակիցները ժամանեն, ապա կկարողանան հետաքրքրասեր քաղաքացիներին ու վարորդներին հեռացնել վթարի վայրից, որպեսզի ապահովագրական ընկերության ներկայացուցիչները կարճ ժամանակում ավարտեն աշխատանքը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Տուարեգի» վարորդը եղել է երիտասարդ տղա:
 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի