ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է ադրբեջանական դիվերսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը
Այսօր՝ հունիսի 15-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի արտգործնախարարը եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:









