Աքչամը հերթական անգամ Արևմուտքին կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

14:43 • 15.06.12

Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչող առաջին թուրք պատմաբան, սոցիոլոգ Թաներ Աքչամը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»-ը, Աքչամը մասնակցել է Վաշինգտոնում կայացած քրիստոնեական միջազգային համերաշխությանը նվիրված միջոցառմանը և խոսել Հայոց Ցեղասպանության մասին:

 

Նա կոչ է արել Թուրքիայում 1915 թ-ին տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն խրախուսել Թուրքիային` Գերմանիայի օրինակով փոխհատուցում տալու համար: