Տեղի կունենա «Արի տուն 2012» ծրագրի երկրորդ փուլի բացումը

15:01 • 15.06.12

Հունիսի 18-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի բացումը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 

Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Նախորդ 3 տարիներին Հայաստան է այցելել շուրջ 1800 սփյուռքահայ երիտասարդ: 2012թ. ակնկալվում է շուջ 1000 երիտասարդներիի այցելություն:


«Արի տուն 2012» ծրագիրն իրականացվելու է հունիսի 10-ից սեպտեմբերի 1-ը՝ 8 փուլով: Այս տարի ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային հանգիստ Աղավնաձորում:


«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին (հունիսի 17-30) մասնակցելու է ավելի քան հարյուր երիտասարդ` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից: