Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս չի եկել և հանձնելու է պորտֆելը. ԲՀԿ խոսնակ

18:21 • 15.06.12

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն հանձնելու է նախարարական պորտֆելը և լուրն այն մասին, որ նա մնում է կառավարության կազմում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և, որպեսզի կանխի հետագա հարցերը, հավելեց. «Ես շատ կոնկրետ պատասխան տվեցի, ի դեպ, ինձ ոչ հատուկ` ոչ դիվանագիտական ոճով»:



Նշենք, որ Henaran.am–ը տեղեկացրել էր, որ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս է եկել և կպահի իր պորտֆելը:
 

Նաև հաղորդվում էր , որ ըստ ամենայնի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ով ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
 

Ի պատասխան, Տիգրան Ուրիխանյանը հավաստիացրեց, որ Հրաչյա Ռոստոմյանը որոշ ժամանակ առաջ դուրս է եկել ԲՀԿ-ից և այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չէ:
 

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, առաջիկայում Ռոստոմյանն անձամբ հանդես կգա այդ մասին հայտարարությամբ: