Bugatti- Veyron Super Sport-ը կփորձի գերազանցել Նյուրբուրգրինգի ռեկորդներից մեկը (տեսանյութեր)

18:38 • 15.06.12

Մեր օրերի սերիական ամենաարագընթաց ավտոմեքենա Bugatti Veyron Super Sport-ը նկատվել է Նյուրբուրգրինգի հայտնի վազքուղում: Ենթադրվում է, որ սուպերմեքենան կփորձի գերազանցել մրցուղու հյուսիսային հանգույցի ռեկորդը, որը ներկայում պատկանում է Radical SR8LM-ին: Այդ մեքենան ժամանակին վազքուղին անցել էր 6 րոպե 48 վայրկյան ժամանակում, հաղորդում է bridgetogantry.com-ը:


Bugatti-ն այս մասին դեռևս պաշտոնական հայտարարություններ չի արել:


Bugatti-ի Super Sport տարբերակը համալրված է 16-գլանային 8 լիտր աշխատանքային ծավալով կրկնակի տուրբոներմղիչներով շարժիչով, որը 1183 ձիաուժ և 1500 Նմ պտտող մոմենտ հզորություն է զարգացնում:

 

Դա հնարավորություն է տալիս, որ մեքենան հասնի իր էլեկտրոնային համակարգերով սահմանափակվող 415 կմ/ժամ արագությանը:

 

Նշենք, որ առանց էլեկտրոնային սահմանափակիչների սերիական թողարկվող մեքենան հասնում է 431 կմժ արագության:


Ստորև ներկայացվում են Bugatti-ն Նյուրբուրգրինգի ոլորաններն հաղթահարելիս, ինչպես նաև նույն վազքուղում Radical SR8LM-ի ռեկորդային շրջանը: