Փոխհրաձգություն Կանադայի համալսարաններից մեկի մոտ. զոհվել է 3 մարդ
Առնվազն երեք մարդ է սպանվել Կանադայի Էդմոնթոն քաղաքի Ալբերտա համալսարանում հնչած կրակոցների հետևանքով: Եվս մեկ մարդ վիրավորվել է. տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանությանը չի հաջողվել բռնել կասկածյալին:
Միջադեպը տեղի է ունեցել համալսարանի հանրակացարանի մոտակայքում և չի բացառվում, որ հրաձգությունը սկսվել է հանրախանութից կողոպուտ կատարելու փորձի պատճառով:
Մահացողներից երկուսը տղամարդիկ են, մեկը կին, իսկ վիրավորի վիճակը ծանր է: Համալսարանն անմիջապես շրջափակվել է և ուսանողներին թույլ չի տրվել դուրս գալ հանրակացարանից: Համալսարանի կայքը ցավակցել է զոհվածների հարազատներին:









