Իսպանիայում հայտնաբերվել են արվեստի` Եվրոպայի ամենահին նմուշները (լուսանկարներ)

12:32 • 15.06.12

Մի խումբ հնագետներ Իսպանիայի El Castillo քարանձավում իրականացրած պեղումների ընթացքում հայտանբերել են 40 800 տարվա վաղեմություն ունեցող ժայռապատկերներ, որոնք առայսօր հայտնաբերաված ամենահին նմուշներն են Եվրոպայում, գրում է Daily Mail-ը:

 

Պոլեոլիթի ժամականահատվածում (Քարե դարի երկրորդ կես` 750 000 –ից 8500 մ.թ.ա.) ստեղծված այս պատկերների բացահայտումն ապացուցում է, որ «արվեստ»-ը Եվրոպայում ի հայտ է եկել 10 հազար տարով ավելի վաղ, քան մինչ այս ենթադրվում էր:

 

Գիտնականները հակված են այն տեսակետին, որ ժառապատկերը ստեղծվել են նեանդերթալցիների կողմից: Եվս մի քանի քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերներն ունեցել են համեմատաբար ավելի երիտասարդ տարիք` 35 600 և 20 000: