Մեծ Բրիտանիայում 5-ամյա երեխան օգնել է մորը լույս աշխարհ բերել եղբորը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Մենսֆիլդ քաղաքում 5-ամյա Ջոբի Գրեյվսն օգնել է մորը լույս աշխարհ բերել իր եղբորը, հայտնում է Life News-ը:
28-ամյա Քելին տանը եղել է որդու հետ, երբ սկսվել են երկունքի ցավերը: Կինը շտապ օգնություն է կանչել, սակայն մինչ նրանց ժամանումը, տղան, տեսնելով մոր տանջանքները, որոշել է օգնել նրան:
«Երբ շնորհիվ Ջոբիի իմ երեխան ծնվեց, մեզ տհաճ անակնկալ էր սպասում: Հարլին (նորածնի անունը) չէր շնչում»,- պատմել է մայրը` հավելելով, որ նա ի վիճակի չէր շարժվել, ուր մնաց թե կտրեր պորտալարը: Այդ ժամանակ 5-ամյա Ջոբին, կռահելով, թե ինչ է պետք անել, վազել է խոհանոց, բերել դանակն ու կտրել եղբոր պորտալարը:
Ջոբիի 61-ամյա հոր` Դեվիդի խոսքով, ով այդ պահին տանը չէր, շտապ օգնությունը ժամանել է կատարվածից հետո 15 րոպե անց: Բժիշկները նշել են, որ եթե պորտալարը կտրվեր մի քանի րոպե ուշացումով, ապա փոքրիկը կմահանար:
«Որդիս իմ սուպերհերոսն է: Նրա եղբայրը պարտական է նրան իր կյանքով»,- ասել է երջանիկ մայրը:












