Վաղը Չինաստանն առաջին անգամ կին կուղարկի տիեզերք
Շաբաթ օրը Չինասատանն առաջին անգամ կին կուղարկի տիեզերք` 2 տղամարդ տիեզերագանցների հետ միասին, գրում է The Guardian-ը:
34-ամյա Լիու Յանգը, ով նաև օդաչու է, տիեզերք կուղարկվի Shenzhou 9 հրթիռով, որը կմիանա Երկրի մակերեսից 343 կմ բարձրության վրա գտնվող Tiangong 1 տիեզերական մոդուլին:
«Կին տիեզերագնացի արձակումն անչափ նշանակալի և միևնույն ժամանակ սպասված իրադարձություն է»,- նշել է Չինաստանի տիեզերական ծրագրի խոսնակ Վու Պինգը:
Տիեզերագնացներից 2-ը կտեղափոխվեն մոդուլի մեջ` ապրելու համար դրա պայմանները ստուգելու նպատակով, իսկ երրորդը, անվտանգության նկատառումներով, կմնա հրթիռում:
Նախատեսվում է, որ տիեզերագնացները Երկիր կվերադառնան 10 օր հետո: Սա Չինաստանի կողմից առաջին լուրջ քայլն է սեփական տիեզերակայանի ստեղծման ծրագրի շրջանակներում: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ մինչ 2020 թ.-ը սեփական տիեզերակայնը կկառուցի:









