Costa Concordia-ն «խորտակած» ժայռը 32 զոհերի հուշարձանի կվերածվի

16:35 • 15.06.12

Հսկայական ժայռը, որի հետ բախումից վնասվել էր շքեղ Costa Concordia զբոսանավի ձախ հատվածը և դարձել դրա խորտակման պատճառը, այսուհետ կդառնա միջադեպից 32 զոհվածների հուշարձանը, գրում է One News Page-ը:

 

80 տոննայանոց ժայռը Ջիլիո քաղաքի ափերին, «մխրճվելով» զբոսանավի մեջ, 70 մետրանոց անցք էր բացել: Ջիլիոյի քաղաքապետ Սերջիո Օրտելին նշել է, որ ժայռը տեղահանելու և այն հուշարձանի վերածելու նպատակով 62 հազ դոլար կտրամադրվի զբոսանավի սեփականատեր Costa Cruise ընկերության կողմից:

 

«Մենք դեռևս չենք որոշել, թե որտեղ է տեղադրվելու ժայռը, սակայն ըստ ամենայնի այն մոտ կլինի ծովախորշին, որտեղ բոլոր այցելուները հնարավորույթուն կունենան իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին»,- ասել է Օրտելին:

 

Costa Concordia-ի` ժայռի հետ ճակատագրական բախման պատճառ էր դարձել զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի սխալը: Նա փոխել էր նավի ընթացքը` գեղատեսիլ ափին ավելի շատ մոտենալու և զբոսաշրջիկներին տպավորելու համար, սակայն չէր կարողացել շրջանցել ժայռը, ինչի հետևանքով զբոսանավի 4 հազար ուղևորներից 32-ը զովել էին: