Ֆրանսիացի հանցագործները կես մլն ԱՄՆ դոլարի «Դոն Պերինյոն» շամպայն են գողացել

21:30 • 15.06.12

Գողերը ֆրանսիական Հավր նավահանգստից գողացել են 5400 շիշ «Դոն Պերինյոն» էլիտար շամպայնով բեռնված ավտոկցորդը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

 

Ոստիկանության տվյալներով, հանցագործները նավահանգիստ են մտել իրենց բեռնատարով, դրան ամրակցել են թանկարժեք բեռով կցորդը և հանգիստ հեռացել անհայտ ուղղությամբ:


Ամբողջ այդ գործողությունը իրականացվել է օրը ցերեկով, իսկ նավահանգստի պահակային ծառայությունը նույնիսկ փոքր-ինչ չի կասկածել, թե անօրինական որևէ բան է կատարվում:


Փորձագետների գնահատմամբ, գողոնի ընդհանուր արժեքը ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար է:


Թե ում է պատկանել բեռը, կամ ում համար էր նախատեսված, չի հաղորդվում: Չնայած նրան, որ հետաքննությունը սկսված է, սակայն ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու դեռ որևէ վկայություն չունի: