Արգենտինայի նախագահը դիմել է ՄԱԿ` Ֆոլկլենդյան կղզիների հարցով
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը դիմել է ՄԱԿ-ի Ապագաղութացման հատուկ կոմիտեին` հայտարարելով, որ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները պատկանում են Արգենտինային և պետք է դուրս գան Մեծ Բրիտանիայի տիրապետութոյւնից, գրում է Reuters-ը:
Ֆերնանդեսի այս քայլը, որն իրականում պետք է աներ որևէ միջին կարևորության դիվանագետ, ապացուցում է, թե որքան մեծ է Բուենոս Այրեսի ցանկությունը վերստանալ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող վիճահարույց կղզիները:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների տեղեկացմամբ` նախագահը կոչ է արել կոմիտեին կզիներում ծավալված պատերազմի 30-ամյակի առիթով հատուկ նիստ հրավիրել` հարցին վերջնական լուծում տալու ակնկալիքով:
1982 թ.-ին 10 շաբաթ տևած պատերազմից արդյունքում Արգենտիանան պարտվեց Մեծ Բրիտանիային` Ֆոլկլենդյան կղզիները զիջելով Մեծ Բրիտանիային:









